2074 դիտում
13:14 10-11-2019
Բակո Սահակյանը մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կազմակերպած գալա-միջոցառմանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառմանը:շ
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր ելույթում Նախագահը ողջունել է ներկաներին, փոխանցել Արցախի ժողովրդի ամենաջերմ բարեմաղթանքները, կարեւորել այսպիսի միջոցառումների անցկացումը եւ նշել, որ սա մի հարթակ է՝ քննարկելու համազգային եւ միջազգային զարգացումները, ծանոթանալու տարբեր կարծիքների:
Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականության մի շարք հիմնարար գաղափարների:
«Աշխարհում տեղի են ունենում բավականին դինամիկ եւ լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու փոփոխություններ: Ընդ որում՝ այդ փոփոխությունների մի կարեւոր հոսանքն ընթանում է մեր եւ հարակից շրջաններում:
Դա պահանջում է ավելի մեծ զգոնություն, փոխգործակցության համակարգման աստիճանի բարձրացում, տարբեր երկրների հետ տարվող աշխատանքների, մարտավարության եւ ռազմավարության մեջ հստակեցումների ու փոփոխությունների իրականացում»,-իր ելույթում ընդգծել է Արցախի Հանրապետության նախագահը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ մեր բոլոր հաղթանակների եւ ձեռքբերումների հիմքում ընկած են ժողովրդի միասնականությունը, անկոտրում հավատքը, հավաքական կամքը, լավատեսությունն ու քրտնաջան աշխատանքը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորն այս ուղղությամբ, հետեւողականորեն ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, զարգացնել ու խորացնել մշտական գործնական կապերը Արցախի եւ նրա բարեկամների միջեւ:
Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին Արցախին մշտապես սատարելու, մեր համազգային խնդիրների լուծման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար:
Նմանատիպ նյութեր
3458 դիտում
12:05 25-02-2020
Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացմանը
1696 դիտում
12:07 04-12-2021
Դավիթ Բաբայանը մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին
2786 դիտում
18:41 07-05-2016
Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն արտգործնախարարությունում
Այս բաժնից
964 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
1180 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2970 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում