10886 դիտում
19:07 24-11-2014
26-ամյա երիտասարդը տարբեր օրերի զանգահարել է ոստիկանություն եւ ասել, թե ՊՆ մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ է տեղադրված
26-ամյա Դավիթ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տարբեր օրերի եւ իր անվամբ գրանցված տարբեր հեռախոսահամարներից զանգահարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին և նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել այն մասին, թե իբր ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի պետի աշխատասենյակում , ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ Մուրացանի կայազորի զինվորական հոսպիտալի պետի աշխատասենյակներում ռումբեր են տեղադրված:
Իբր, ՀՀ ՊՆ Մուրացանի հոսպիտալում , ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի Հրամանատարի աշխատասենյակում , ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի աշխատակից Թունյան Գագիկի տան մեջ, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ աշխատասենյակում ռումբ է տեղադրված:
Դավիթ Հակոբյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 259 հոդվածի հատկանիշներով:Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
16:45 16-10-2021
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
Այս բաժնից
694 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
715 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»