38658 դիտում
12:25 13-11-2020
Գիշերը 10-ից ավելի մարդ, այդ թվում պատգամավորներ Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը մեքենաներով հավաքվել են իմ տան մոտ, զանգահարել եմ ոստիկանություն. Վարդան Աթաբեկյան․ Armdaily.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ժամեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթարբեկյանը գրեց, որ համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ դուրս է գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր։ Գրում է [url=https://armdaily.am/?p=115472&l=am&fbclid=IwAR3tzkSTySERF49uwYAoxjWLbXSxSwx_HU8P1Ax2yB3sQPnlmKgoJK16TC]Armdaily.am[/url]-ը։
Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ են գնացել։ Աղբյուրի տեղեկություններով, նրանք փնտրում են պատգամավորի տունը։
«Գիշերը մարդիկ են մեքենայով մոտեցել, ես տանը չեմ եղել, տանը եղել են իմ մտերիմները։ Տարօրինակ պահվածք են ցուցաբերել գիշերը ժամը 1-ին 5 մեքենայով դարպասի դեմը հավաքվելով ու թաքուն ներս նայելով։ Ոստիկանություն եմ զանգահարել։ Ոստիկանությունը եկել է, իմ մտերիմներին հանձնարարել եմ, տեսախցիկներով կարող եմ իմ առանձնատանը հետևել, որ դուռը բացեն, բացել են, պարզվել է՝ տասից ավելի մարդ է եղել, որոնց մեջ մեր խմբակցությունից Սիմիդյանն Հակոբն ու Սարգսյան Հայկն են, ուզեցել են ինձ տեսնել, ասել են, որ տեղում չեմ, պետք լինի՝ վաղը զանգահարեք, տեսեք։ Ինչի համար էին եկել, ճիշտն ասած՝ չեմ իմացել մինչև հիմա։ Հետո թողել, գնացել են»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Աթաբեկյանը։
Մանրամասն՝ [url=https://armdaily.am/?p=115472&l=am&fbclid=IwAR3tzkSTySERF49uwYAoxjWLbXSxSwx_HU8P1Ax2yB3sQPnlmKgoJK16TC]սկզբնաղբյուր[/url] կայքում։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/11/13/1170501/]Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը[/url] ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ են գնացել։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի խոսքը պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի և Հայկ Սարգսյանի մասին է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
7454 դիտում
23:37 23-01-2021
Փաշինյանը պետք է հրաժարական տա ու կրի պատասխանատվություն. Վարդան Աթաբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ168.am
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»