211652_close_icon
views-count11122 դիտում article-date 23:08 24-11-2014

Ավտոճանապարհին երբեք առաջինը չես լինի. տեսանյութ

Յուրաքանչյուր տարի աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում 1 միլիոն 200 հազար մարդ: Միայն Ռուսաստանի Դաշնության ավտոճանապարհներին վերջին 10 ամսվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել ավելի քան 22 հազար մարդ: Ոչ սթափ վիճակում վարորդների մասնակցությամբ ավտովթարների թիվը կազմել է մոտ 13 հազար: Ցավալին այն է, որ 10 ամսվա ընթացքում ավտովթարներից տուժել է 17 հազար երեխա, իսկ նրանցից 700-ը մահացել են և գրեթե բոլոր դեպքերում երեխաների մահվան պատճառը՝ մեծահասակներն են եղել: Պետք է նշել, որ մեծ նշանակություն ունի այն օգնությունը, որը ցուցաբերում են ականատեսները՝ անմիջապես ավտովթարից հետո, դուրս բերելով վիրավորներին ավտոմեքենաներից: [color=#CC0000]Ուշադի՛ր եղեք ավտոճանապարհին և հիշեք, որ տանը ձեզ սպասում են:[/color] Ներկայացնում ենք ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի միջազգային օրվան նվիրված տեսահոլովակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր