211652_close_icon
views-count1175 դիտում article-date 10:23 25-11-2014

ՆԱՏՕ-ն չի ընդունել Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը չի ողջունել Ռուսաստանի և Աբխազիայի միջև նախօրեին ստորագրված ռազմավարական գործընկերության և դաշինքի վերաբերյալ պայմանագիրը, հաղորդում է Iterfax-ը: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նշել է, որ դա չի նպաստի Վրաստանում տարածքների օկուպացման շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի երկարաժամկետ կարգավորմանը: «Մենք չենք ընդունում, այսպես կոչված, ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին պայմանագիրը, որը նոյեմբերի 24-ին կնքվեց Վրաստանի տարածք հանդիսացող Աբխազիայի և Ռուսաստանի միջև և կոչ ենք անում Ռուսաստանին չեղյալ հայտարարել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը և դուրս բերել ռուսական զորքը նշված տարածքներից»,-ասված է Սթոլթենբերգի տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր