20609 դիտում
13:35 25-11-2014
Խոցված ուղղաթիռի օդաչուներին անմիջականորեն 7 հոգանոց խումբ է դուրս բերել. Մանվել Գրիգորյանը նրանց այսօր պարգևատրեց
ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԵԿՄ 20-ամյա հուշամեդալով պարգեւատրեց խոցված ՄԻ-24 ուղղաթիռի օդաչուներին անմիջականորեն դուրս բերած 7 հոգանոց խմբին եւ նրանց հրամանատարաներին:
7 հոգուց բաղկացած խմբից 2-ն էին ներկա, քանի որ 5-ը գտնվում են Արցախում: Պարգեատրվեց նաեւ նրանց ջոկատի հրամանատարը եւ Պաշտպանության բանակի հետախուզության պետը: Իսկ մյուս 5 խիզախների հուշամեդալները Մանվել Գրիգորյանը փոխանցեց տղաներին, որպեսզի նրանք հանձնեն առաջադրանքը փայլուն կատարած սպայական անձնակազմին: Օդաչուների դուրսբերման հատուկ օպերացիան անմիջականորեն իրականացրել են 7 հոգի, սակայն օպերացիային ներգրավված են եղել տարբեր խմբեր: Խմբերից մեկն էլ ապահովել է նրանց անվտանգությունը և դիպուկահարներին վնասազերծել:
Ինչպես փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, Մանվել Գրիգորյանը իր խոսքում հերթական անգամ ցավակցություն հայտնեց, ապա շնորհակալություն հայտնեց նրանց՝ փայլուն օպերացիան իրականացնելու համար: «Մեր ընկերները անմահացան, բայց նրանց մարմինները ձեր հերոսական քայլի արդյունքում վերադարձվեցին մեզ: Ավելին, հերթական անգամ ապացուցեցիք աշխարհին, որ Հայկական բանակը մարտունակ է եւ պատրաստ ցանկացած առաջադրանք դնելու եւ այն փայլուն կատարելու»,- նշեց նա՝ կրկնելով, որ մեր օդաչուների հոգիները հիմա էլ երկնքում ճախրելով են պաշտպանելու մեզ եւ մեր հայրենիքը:
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում խոցված ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մեր օդաչուներին վերջին հրաժեշտը տալու եկած քաղաքացիների թիվն այնքան շատ էր, որ նրանք երկար ժամանակ եկեղեցու բակում սպասում էին, մինչեւ որ կարողանային ներս մտնել եւ հարգանքի տուրք մատուցել: Իսկ հոգեհանգստյան կարգը մատուցել է Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։
Մանվել Գրիգորյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ խոցված ուղղաթիռի զինվորները ոչ թե զոհվեցին, այլ անմահացան եւ հիմա էլ երկնքում սավառնելով են պաշտպանելու մեր հայրենիքը, մեզ ու մեր երեխաներին:
Գագիկ Շամշյանի տեսանյութը՝ ավելի ուշ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
583 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին