211652_close_icon
views-count545 դիտում article-date 14:10 25-11-2014

ՀՀ ԱԻՆ-ը և ֆրանսիական կողմն ամփոփում են համագործակցության արդյունքները

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն ընդունեց Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսին: Հանդիպման նպատակն էր ամփոփել կատարված աշխատանքներն ու նախանշել առաջիկայում սպասվող անելիքները: Ամփոփելով տարվա ընթացքում կատարված աշխատանքները` Ռոպերսն անդրադարձավ ֆրանսիացի մասնագետների և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համագործակցությանը, որի արդյունքում պրոֆիլակտիկ աշխատանքներ են կատարվել սարքավորումների արդիականացման ուղղությամբ, և տեղադրվել են նոր սեյսմիկ կայաններ: Նախատեսվում է նաև կազմակերպել սեմինարներ, վերապատրաստաման դասընթացներ նախարարության տարբեր ստորաբաժանումների մասնագետների համար, ինչպես նաև` կտրամադրվի փորձագետ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին (INSARAG) աջակցելու համար։ Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից ԱԻ նախարարության տեխնիկական աջակցությանը` մասնավորապես արբանյակային սարքավորումներով մեքենաներին, Ն. Գրիգորյանը կարևորեց վերջիններիս դերն ու նշանակությունը բնակչության պաշտպանության և արագ արձագանքման գործընթացում: Ն. Գրիգորյանը նաև նշեց, որ Ֆրանսիայի հետ համագործակցությունը միայն արդյունավետություն է խոստանում: Ս. Ռոպերսը ևս, կարևորելով նման հանդիպումների արդյունավետությունը, անդրադարձավ Ֆրանսիայի և ԱԻ նախարարության համագործակցությանը` բնորոշելով այն որպես երկուստեք շահավետ աշխատանք։

Նմանատիպ նյութեր