1710 դիտում
17:30 25-11-2014
ICANN-ը հաստատել է մեսրոպատառ դոմենը. տեսանյութ
Ինտերնետ տիրույթն ազգություն ունի` ՀԱՅ: Այսուհետև am-ին զուգահեռ հայկական կայքերը կխորհրդանշի մեսրոպատառ հայը: Գրիգոր Սաղյանը տոնական ելույթ է պատրաստել: Հայկական դոմենային անուն գրանցելու գործընթացը Ինտերնետ հանրություն կազմակերպությունը սկսել էր դեռ ամիսներ առաջ: Վերջապես ICANN միջազգային կազմակերպությունը հաստատել է մեսրոպատառ դոմենը: Այն անցել է տեխնիկական և լեզվաբանական սկզբունքների ստուգման փուլը: Ռուսական RF-ի, վրացական Ge-ի նման մենք էլ կունենանք մեսրոպատառ .հայը:
Ազգային պատկանելիությունը խոհրդանշող հայը հնարավոր կլինի գրանցել 3-6 ամիս հետո: Աշխարհում ընդամենը 35 երկիր ինտերնետում ունի ազգային խորհրդանիշ: Ռուսաստանում RF-ից արդեն օգտվում է 800.000 հազար օգտատեր: Առաջինն ազգային դոմեն գրանցեց Չինաստանը: Մեսրոպատառ հայ-ը կտարածվի, թե ոչ. ինտերնետ հանրության փոխնախագահը կանխատեսումներ չի անում: Բայց վստահեցնում է` այն կօգնի ունենալ ավելի հայատառ ցանց, առանց տրանսլիթի:
Հայկական am-ում գրանցված է 22.000 կայք: .հայ-ը այլընտրանք է, որքան կլինի դոմենային վճարը դեռ հայտնի չէ, ֆինանսական հարցերը ավելի ուշ: Փորձագետները վստահեցնում են` ինտերնետ մեկուսացումից էլ պետք չէ վախենալ, ավելի առաջնային խնդիրներ կան: Ստեղծվում են նոր կատարյալ վիրուսներ, վերջին` Միացյալ նահանգներում պետական լաբորատորիայում ստեղծված վիրուսի զոհը դարձան ռուսական հեռահաղորդակցության ընկերությունները: .հայ-ի համար պետք է ստեղծել հուսալի պաշտպանության համակարգ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/37554]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1192 դիտում
07:51 22-11-2014
Կգրանցվի համացանցային «հայ» դոմենը. ՀԺ
3087 դիտում
16:48 20-12-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը և «ICANN»-ի նախագահ Յորան Մարբին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
6128 դիտում
11:26 07-02-2020
Փետրվարի 7-ը համացանցում մեսրոպատառ հայերենի օրն է
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»