6131 դիտում
11:26 07-02-2020
Փետրվարի 7-ը համացանցում մեսրոպատառ հայերենի օրն է
Փետրվարի 7-ը համացանցում մեսրոպատառ հայերենի օրն է: Նախաձեռնության հեղինակը ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանն է, իսկ մեկնարկը տրվել է 2012թ-ի փետրվարի 7-ին, որի նպատակը վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության և հայերեն գիրը բացառապես մեսրոպատառ դարձնելու քարոզն է։
Անցած 8 տարվա ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձիք ու կազմակերպություններ։
Հատկանշական է, որ այլևս գոյություն չունեն մեսրոպատառ գրելու տեխնիկական և ծրագրային խոչընդոտները, և վստահաբար կարելի է նշել, որ հայերեն գրավոր խոսքը հնարավոր է շարադրել մեսրոպատառ հայերենով։
Նախաձեռնության անդամների ու այս տեսակետը կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ ենք անում պետական ու մասնավոր կազմակերպություններին, անհատներին, իրենց հնարավորությունների շրջանակներում խրախուսել համացանցում հայատառ հայերենի տարածմանը։ Մտահոգիչ փաստ է, որ վիրտուալ հարթակներում՝ հատկապես դպրոցահասակների շրջանում, առերևույթ գերիշխող է ոչ մեսրոպատառ հայերենը։ Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև մտահոգվելով նմանատիպ այլ փաստերի առկայությամբ՝ հայտնում ենք մեսրոպատառ հայերենի պաշտպանությանն ուղղված ցանկացած օրենսդրական նախաձեռնության քննարկմանը մասնակցելու պատրաստամակության մասին։
Նմանատիպ նյութեր
1710 դիտում
17:30 25-11-2014
ICANN-ը հաստատել է մեսրոպատառ դոմենը. տեսանյութ
1258 դիտում
13:47 07-02-2015
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է
2133 դիտում
12:05 07-02-2017
Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն է. նախաձեռնությունը 5 տարեկան է
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»