1957 դիտում
17:53 25-11-2014
Հեռախոսային հաղորդագրություն ուղարկելը դարձել է վիճաբանության պատճառ, ինչն ավարտվել է դանակահարությամբ
Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Վրեժ Ոսկերչյանի առողջությանը` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Լոռու մարզի բնակիչ Ն.Աբրահամյանը 2014 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 22:08-ին, կարճ հաղորդագրություն է ուղարկել Սպիտակ քաղաքի բնակիչ, գործով տուժող Վրեժ Ոսկերչյանի քրոջ հեռախոսահամարին։ Հարցը պարզաբանելու նպատակով նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի «999» չգործող խանութի մոտ, Վրեժ Ոսկերչյանն ընկերների հետ հանդիպել է Ն.Աբրահամյանի, նրա ընկերների եւ եղբայրների հետ, նրանց թվում է եղել նաեւ գործով մեղադրյալ Գ.Ղազարյանը։
Հաղորդագրություն ուղարկելու հարցը պարզաբանելու ընթացքում Վ.Ոսկերչյանը ձեռքով մեկական հարված է հասցրել Ն.Աբրահամյանի և Գ.Ղազարյանի դեմքին, որից հետո նրանք փոխադարձաբար հարվածներ են հասցրել միմյանց, որի
ընթացքում Գ.Ղազարյանն իր մոտ պահվող դանակով հարվածել է Վրեժ Ոսկերչյանի կրծքավանդակի ձախից առաջային
մակերեսին, առաջացրել ծակած-կտրած թափանցող վնասվածք` դիտավորությամբ առողջությանը պատճառելով կյանքին
վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության
օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, և գործն ուղարկվել Լոռու մարզի
ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական
ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2642 դիտում
19:15 07-05-2015
Վիճաբանություն` քրոջը նեղացնելու համար, ինչն ավարտվել է դանակահարությամբ
3640 դիտում
11:18 30-05-2015
51-ամյա տանտերը տնվորին «բռնացրել է» աղջկա հետ, ինչն էլ դանակահարության պատճառ է դարձել
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»