211652_close_icon
views-count2645 դիտում article-date 19:15 07-05-2015

Վիճաբանություն` քրոջը նեղացնելու համար, ինչն ավարտվել է դանակահարությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասների դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել են դանակահարության հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ դպրոցում սովորող իր քրոջը վիրավորելու հարցի շուրջ անչափահաս Ն.Ադամյանը 2014 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Վանաձորի թիվ 24 դպրոցի ետնամասում վիճաբանության մեջ է մտել նույն դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտներից մեկի հետ։ Վիճաբանությանը միջամտել են վերջինիս համադասարանցիները՝ Տ. Գևորգյանը և Ռ. Պետրոսյանը։ Ն.Ադամյանն իր մոտ գտնվող դանակով հարվածել է վիճաբանությանը միջամտած աշակերտներին, որի հետեւանքով Տ. Գևորգյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին պատճառվել է ծանր մարմնական վնասվածք։ Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 2015 թվականի մայիսի 4-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր