1266 դիտում
11:11 26-11-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին ավարտել այգեթաղը
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու խաղողագործական տարածաշրջաններում այգեթաղի աշխատանքներն ընթանում են խիստ դանդաղ:
Թեպետ վերջին տարիներին ձմռան ամիսներին գրանցված անհամեմատ մեղմ ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում չթաղված այգիներն առանձնապես չեն տուժել, սակայն բազմամյա փորձը ցույց է տալիս, որ առանձին տարիների կարող են դիտվել խիստ սառնամանիքներ: Նման պայմաններում վազերն ամբողջությամբ ցրտահարվում են, և կորստի է մատնվում ոչ միայն տվյալ տարվա ամբողջ բերքը, այլ նաև վտանգվում է հաջորդ տարվա կայուն բերքի ստացումը:
Նկատի ունենալով այդ հանգամանքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների այգեգործներին ռիսկի չդիմել և ավարտել այգեթաղի աշխատանքները 2015 թվականին խաղողի այգիներից երաշխավորված բարձր բերք ստանալու համար:
Նմանատիպ նյութեր
2843 դիտում
15:30 30-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
1185 դիտում
10:56 04-12-2020
Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
4609 դիտում
13:40 23-05-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս խաղողագործներին