211652_close_icon
views-count1155 դիտում article-date 14:08 26-11-2014

Սաակաշվիլին հայտարարել է, որ իշխանությունները շարունակում են իրեն հետապնդել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեղադրում է ներկայիս իշխանություններին` դեպի Ռուսաստան Աբխազիայի տարածքով երկաթուղային գիծ բացելու գաղտնի պայմանավորվածության ձեռքբերման համար: Նա նշել է նաև , որ այս ամենի ետևում կանգնած է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Նա հավելել է, որ ներկայիս իշխանությունները շարունակում են իր նկատմամբ քաղաքական հետապնդումը, քանի որ իր անձնական նկարահանման օպերատորին դատախազությունից հարցաքննության են կանչել այն բանի համար, թե իբր 2008 թ-ի Անվտանգության խորհրդի նիստին նրանք քննարկել են օսեթներին վերացնելու հարցը: Քրեական գործ է հարուցվել՝ վրացիների կողմից օսեթիների նկատմամբ ցեղասպանության պլանավորման համար:

Նմանատիպ նյութեր