2399 դիտում
01:39 27-11-2014
Չեմպիոնների լիգա. «Արսենալ»-ը ռևանշի հասավ «Բորուսիա»-ի նկատմամբ. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասը: Արդեն 2-րդ րոպեին լոնդոնցիների կազմակերպած գեղեցիկ կոմբինացիան եզրափակեց Յայա Սանոգոն: Առաջին խաղակեսում հաշիվը հավասարեցնելու հիանալի շանս տացավ Հենրիխ Մխիթարյանը,սակայն հայ խաղացողի հարվածից հետո հիանալի խաղաց լոնդոնցիների դարպասապահ Մարտինեսը: Երկրորդ խաղակեսում «Արսենալ»-ը բոլոր առումներով գերազանցեց մրցակցին: 57-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը գեղեցիկ հարվածով ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին մրցավեճը ավարտվել էր դորտմունդյան ակումբի 2:0 հաշվով հաղթանակով:
Խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաև «Արսենալ»-ը: Հաջորդ տուրում «Բորուսիա»-ն և «Արսենալ»-ը կպայքարեն խմբում առաջին տեղի համար: Ներկայումս D խմբի մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է «Բորուսիա»-ն: «Արսենալ»-ը 10 միավորով երկրորդն է:
«Արսենալ» - «Բորուսիա»՝2:0
Գոլեր՝ Սանոգո 2՛, Սանչես 57՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
20:41 21-03-2014
Ռամոսը ցանկանում է ռևանշի հասնել «Բորուսիա»-ի նկատմամբ
3522 դիտում
00:48 17-09-2014
Չեմպիոնների լիգա. «Բորուսիա»-ն մեկնարկում է «Արսենալ»-ի նկատմամբ տարած վստահ հաղթանակով. տեսանյութ
1704 դիտում
11:14 16-09-2014
Չեմպիոնների լիգա. «Բորուսիա» - «Արսենալ». հավանական մեկնարկային կազմեր
Այս բաժնից
1432 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ
2044 դիտում
22:25 14-10-2024
Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
1603 դիտում
15:35 14-10-2024
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին. ArmSport.am