Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի արդյունքները: Իսպանացի պաշտպանը նշել է, որ նա ցանկանում է ռևանշի հասնել Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակիչում «Բորուսիա»-ն երկու խաղերի արդյունքում հաղթել էր «Ռեալ»-ին:
« Չեմպիոնների լիգան հաղթելու համար պետք է հաղթել լավագույն ակումբներին: Ֆուտբոլում ամենալավ բանը` դա մեծագույն ռևանշներն են: Առաջ, Մադրիդ»,- իր Twitter-ի էջում գրել է Ռամոսը: