211652_close_icon
views-count1210 դիտում article-date 08:01 27-11-2014

5 պայմանագիր` 25 տարի ժամկետով ՀՀ Կառավարության այսօրվա նիստում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարկային միանգամից հինգ պայմանագիր է հաստատվելու՝ ընդհանուր 165 միլիոն դոլարի և 32 միլիոն 500 հազար եվրոյի չափով: Երեք պայմանագրերը կնքվելու են «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» հետ՝ 50 միլիոն, 40 միլիոն և 75 միլիոն դոլարի չափով: 25,5 միլիոն եվրոյի պայմանագիրն էլ պետք է կնքվի «Եվրոպական ներդրումային բանկի» հետ: Նշված վարկերը տրվելու են 25 տարի ժամկետով: Հինգերորդ պայմանագիրը կնքվելու է ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վաագներ-Բիրո կոնսորցիումի» միջև: Այս պայմանագրով նախատեսվում է 7 մլն եվրոյի վարկ վերցնել ավստրիական «Էրստե» բանկից 23 տարի ժամկետով, որպեսզի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգվի։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր