211652_close_icon
views-count4423 դիտում article-date 09:48 27-11-2014

Թանկացումների ալիքը սկսվեց. ՀԺ

Հայկական ժամանակ թերթը գրում է, որ Վանաձորի մի շարք սննդի խանութներում սնունդը սկսել է կտրուկ կերպով թանկանալ: Մասնավորապես տեղեկացվել է, որ Էական թանկացել է նպարեղենը՝ բրինձը 400 դրամից դարձել է 450 դրամ, ոսպը՝ 400-ից դարձել է 700 դրամ, նույնքան թանկացել է նաև հնդկաձավարը, հավկիթն էլ վաճառվում է 85-90 դրամով, թանկացել է նաև նրբերշիկը: Հացամթերքը դեռևս չի թանկացել, չնայած՝ ալյուրի գինը բարձրացել է: Բարձրացել են նաև բուլկեղենի ու խմորեղենի գները: Մեր գրուցակցի խոսքով, խանութաների սեփականատերերը պնդում են, որ թանկացումները կապված են դրամի արժեզրկմամբ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր