211652_close_icon
views-count890 դիտում article-date 11:30 27-11-2014

Հոգեմետ նյութերը պահելու, հաշվառելու, բաց թողնելու կանոնների խախտման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգումների արդյունքում կազմված տեղեկանքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հիշյալ ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, որոնց վրա դրված է եղել հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման, բաց թողնման և հաշվառման պարտականությունը, թույլ են տվել խախտումներ: Ստուգման արդյունքներով հայտնաբերվել է հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պակասորդ և ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր