211652_close_icon
views-count1158 դիտում article-date 17:08 27-11-2014

«Արսենալ»-ը արժանի հաղթանակ տարավ. Յուրգեն Կլոպ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Արսենալ»-ից 0:2 հաշվով կրած պարտությունից հետո նշել է, որ իր թիմին չբավականեցրեց խիզախությունը: «Մենք ուշ մտանք խաղի մեջ: Արագ գոլը հանդիպման մեկնարկի ամենվատ տարբերակն էր: Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, այնպես որ «Արսենալ»-ը արժանիորեն հաղթեց: Իմ թիմը այսօր անհրաժեշտ խիզախություն չդրսևորեց, ֆուտբոլիստները բավականին շատ ազատ տարածություններ էին թողնում մրցակցին և հա-ախակի պարտվում էին անհատական մենամարտերում: Բայց սխալների ուղղումից հետո մենք կկարգավորենք մեր խաղը: Ճգնաժամանին իրավիճակներում միայնց ծանր աշխատանքն է օգնում»,- նշել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր