211652_close_icon
views-count3471 դիտում article-date 16:28 24-08-2018

Յուրգեն Կլոպ. Մանեն ու «Լիվերպուլն» իրար արժանի են

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ մտահոգված չէ թիմի կիսապաշտպան Սադիո Մանեի հետ նոր պայմանագիր կնքելու առթիվ: Սենեգալցի ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: «Նրա պայմանագիրը վաղը չի ավարտվում: Մեր բոլոր խաղացողներն էլ գտնվում են ուժերի ծաղկման շրջանում: Դա շատ լավ է: Այժմ Մանեն ավելի վստահ է նրանում, որ ինքն ու «Լիվերպուլը» իրար արժանի են: Սադիոն արտակարգ կայուն խաղացող է: Նա հրաշալի ՕԳԳ ունի», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր