211652_close_icon
views-count1780 դիտում article-date 21:58 27-11-2014

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո` Ջավախքում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հուշ-երեկո է կազմակերպվել` Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը: Երեկոյին ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ... Հնչեցին թեմատիկ բանաստեղծություններ` ինչպես հայ դասականների հայտնի գործերից, այնպես էլ ջավախքցի բանաստեղծների ստեղծագործություններից: Հուշ-երեկոն ամփոփել է 8-ամյա Դավիթ Հարությունյանը` Գևորգ Էմինի «Պարեց հայն ու ողջ աշխարհը զարմացավ» բանաստեղծությամբ՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ ապրում է հայը, պարում է հայն ու կրկին ուրախ երգում...

Նմանատիպ նյութեր