4601 դիտում
14:00 28-11-2014
14-ամյա աղջիկը տնից փախել է՝ սոց.կայքի միջոցով ծանոթացած երիտասարդի հետ ապրելու համար ու պարբերաբար նրա հետ սեռական հարաբերություն ունեցել
23-ամյա Գևորգ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Համադասարանցիներ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Լոռու մարզի անչափահաս բնակչուհի, 14-ամյա Ո. Շ.-ի հետ: Շուրջ 2 տարի համացանցի միջոցով շփվելով՝ համակրել են միմյանց և որոշել ամուսնանալ: Արդեն 2014 թվականի, անչափահաս աղջիկն ընտանիքի անդամներից գաղտնի, Գևորգ Բաղդասարյանի հետ ամուսնանալու նպատակով հեռացել է տանից: Դրանից հետո փոխադարձ համաձայնությամբ, ամուսնության նպատակով տեղափոխվել են Չարենցավանում գտնվող Գևորգի բնակարան, որտեղ բնակվել են նաև վերջինիս ընտանիքի անդամները:
Գևորգն էլ, տեղյակ լինելով, որ աղջիկն անչափահաս է, փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար նշված հասցեում սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Գեւորգի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1,3 կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան