211652_close_icon
views-count33530 դիտում article-date 16:28 13-04-2015

23-ամյա Տիգրանն այնքան կոպիտ սեռական հարաբերություն է ունեցել «Օդնոկլասնիկ»-ով ծանոթացած Անաստասիայի հետ, որ վերջինս արյունազեղում է ստացել եւ ոչ միայն

23-ամյա Տիգրան Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Օդնոկլասնիկ» կայքի միջոցով ծանոթանալով ՌԴ քաղաքացուհի Անաստասիա Շ.-ի հետ, վերջինիս հետ տևական ժամանակով հեռախոսով և սոցիալական կայքով շփվելուց հետո հանդիպել է Երևան քաղաքի Սեբաստիա 25 շենքի մոտ, այնուհետև վերջինիս տարել է նախ Երևան քաղաքի Խանջյան փողոցի վրա գտնվող «Արմին» բար, այնուհետև՝ Արմավիրի մարզի Թաիրով գյուղում գտնվող «Օջախ Զվարթնոց» հյուրանոցային համալիր, որտեղ Անաստասիայի կամքին հակառակ, ձեռքերը բռնելու միջոցով բռնություն գործադրելով, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն` ինչի հետևանքով Անաստասիայի ձախ ծնկան հոդի ներսային մակերեսին, աջ ազդրի միջին երրորդականի կողմնային մակերեսի վրա առաջացել են արյունազեղումներ: Դրանից հետո նույն տեղում՝ «Օջախ Զվարթնոց» հյուրանոցային համալիրի երկրորդ համարում, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով Տիգրան Հայկազի Ալավերդյանը Անաստասիայի ձեռքերը բռնելով և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, որն արտահայտվել է «Մատներդ կկոտրեմ» արտահայտությամբ, վերջինիս մոտից հափշտակել է ոսկյա մեկ զույգ ականջօղերը և երկու հատ մատանիները, որոնք նույն օրը գրավադրել է «Ֆաստ կրեդիտ կապիտալ ՈՒՎԿ» Բաղրամյան մասնաճյուղում՝ 111.109 ՀՀ դրամով` Անաստասիային պատճառելով զգալի չափի գույքային վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 138 հոդվածի 1-ին մասով և 175 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր