211652_close_icon
views-count1263 դիտում article-date 15:15 28-11-2014

Երիտասարդ ՀՀԿ-ականները կատարելագործում են օտար լեզուների իրենց իմացությունը

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ռուսաց լեզվի դասընթացների մասնակիցներին վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դասընթացներն անցկացրել էր Հայաստանում Ռուսհամագարծակցությունը: 72 ժամից բաղկացած ծրագիրն ուղղված էր ռուսերենով հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը: Դասընթացներին մասնակցում էր ավելի քան 20 երիտասարդ հանրապետական: Նշենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իր անդամների համար իրականացնում է նաև այլ լեզուների, մասնավորապես անգլերենի, գերմաներենի կատարելագործման անվճար դասընթացներ: Կուսակցությունը կատարում է հսկայական ներդրում իր կադրային ռեսուրսի վրա՝ ձևավորելով օտար լեզուների իմացությամբ մրցունակ երիտասարդներ, ովքեր կկարողանան իրենց գիտելիքներն օգտագործել ի նպաստ պետության:

Նմանատիպ նյութեր