3237 դիտում
21:48 21-02-2018
Փրկարարները վերապատրաստվում են ու կատարելագործում օտար լեզվի իմացությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի հանձնարարականի համաձայն` Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից փրկարար ծառայողների համար կազմակերպվել են ռուսերեն լեզվի իմացության կատարելագործման դասընթացներ, որոնք անցկացվում էին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:
Ս.թ. փետրվարի 21-ին եռամսյա դասընթացը հաջողությամբ ավարտած 14 փրկարար ծառայողի շնորհվեցին ավարտական վկայականներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն, փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն, ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Սերգեյ Ռիբինսկին և այլ պաշտոնատար անձինք:
Դասընթացի շրջանավարտ ծառայողներից 8-ը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով վերապատրաստման են գործուղվելու Մոսկվա՝ ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիա և ՌԴ ԱԻՆ Սանկտ-Պետերբուրգի պետական հակահրդեհային ծառայության համալսարան: Ռուսերեն լեզվի իմացության կատարելագործման դասընթացն ավարտած մյուս 6 ծառայողները կներգրավվեն ՌԴ-ում անցկացվող մասնագիտական վերապատրաստման այլ դասընթացների: Բացի այդ, կա պայմանավորվածություն այս տարի 80 հայ փրկարար ծառայողի ընդգրկելու ՌԴ տարբեր բուհերում կազմակերպվող մասնագիտական վերապատրաստման դասընթացների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1263 դիտում
15:15 28-11-2014
Երիտասարդ ՀՀԿ-ականները կատարելագործում են օտար լեզուների իրենց իմացությունը
2416 դիտում
09:37 02-07-2020
Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները․ օտար լեզվի քննությանը մասնակցելու է 2102 դիմորդ
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»