1196 դիտում
18:06 28-11-2014
Դանակի սպառնալիքով ավազակային հարձակում Երեւանում. հարուցվել է քրեական գործ
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է քաղաքացի Ռ.Խաչատրյանի նկատմամբ Երեւանում նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ավազակային հարձակման մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2014թ. նոյեմբերի 23-ին Ռ.Խաչատրյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, ենթարկվել է հարձակման. Երևան քաղաքի Կորյունի փողոցում՝ Բժշկական համալսարանի մոտ, առերեւույթ հանցագործություն կատարած անձը դանակի սպառնալիքով հափշտակել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Ռ.Խաչատրյանի մոտ գտնվող գումարը և ոսկյա շղթան (27 գրամ)։
Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Խաչատրյանը, մշտական աշխատանք չունենալով, իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով կատարել է մասնավոր ուղևորափոխադրումներ: 2014թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, նրա ավտոմեքենան է նստել քաղաքացի Կ. Ահարոնյանը և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝ Կորյունի փողոց, փոխադրելու պատվեր տվել: Ռ.Խաչատրյանն ընդունել է պատվերը եւ նրան փոխադրել Կորյունի փողոց, որտեղ էլ Կ.Ահարոնյանն իր մոտ գտնվող դանակով Ռ.Խաչատրյանի
կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող ոսկյա շղթան և առկա կանխիկ գումարը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Ահարոնյանին 27.11.2014թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կ.Ահարոնյանի վերաբերյալ ներկայումս քննվում է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված գործի շրջանակներում նրա կատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած
դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2721 դիտում
20:48 24-02-2015
Ավազակային հարձակում Շենգավիթում. դանակի և զենքի սպառնալիքով պահանջել էին 10.000 դոլար. տեսանյութ
1769 դիտում
15:34 08-10-2015
Ավազակային հարձակում Երևանում. վարորդը դանակի սպառնալիքով հափշտակել է բջջային հեռախոս և 44.000 դրամ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»