211652_close_icon
views-count1158 դիտում article-date 19:11 28-11-2014

Անրին պատրաստ է վերդառնալ «Արսենալ»

«Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ի հարձակվող Թիերի Անրին, ում պայմանագիրը ամերիկյան ակումբի հետ լրանում է տարվա վերջին, հասկացրել է, որ պատրաստ է վերադառնալ «Արսենալ», որի կազմում հանդես է եկել 1999-2007 թթ ընկած ժամանակահատվածում: «Դեռ ոչնինչ պարզ չէ: Միայն կարող եմ ասել, որ մնում եմ ֆուտբոլում: Միգուցե մարզիչ, կամ խորհրդական կդառնամ: Շատ ուրախ կլինեի, եթե «Արսենալ»-ը հաղթեր չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Իհարկե, ես ցանկանում եմ վերդառնալ «Արսենալ» և օգնել թիմին, քանի որ դա իմ հարազատ ակումբն է: Որպես ֆուտբոլիստ ինձ հաջողղվել է «զինագործների» հետ տիտղոսներ նվաճել»,- նշել է Անրին:

Նմանատիպ նյութեր