1082 դիտում
08:51 29-11-2014
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր փուլում են. Ամանդա Փոլ. 168 ժամ
«168 ժամ » թերթը գրում է, որ ըստ Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնի քաղաքական վերլուծաբան, Եվրամիության Արևելյան գործընկերություն ծրագրի փորձագետ Ամանդա Փոլի՝ Հայաստանը ԵՄ-ի ֆինանսական օգնությունը ստանալու համար պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստակամ է իրականացնելու բարեփոխումներ, և, որ այդ խոսքերը պարզապես չեն մնա թղթի վրա: Իսկ դա շատ դժվար կլինի անել տվալ պայմաններում, երբ տնտեսությունն օլիգարխների մենաշնորհն է: Նա նաև ասել է, որ Եվրամիությունն առաջիկա տարիներին 140-170 մլն եվրո է հատկացնելու Հայաստանի Հանրապետությանը:
Փոլի գնահատմամբ՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որը հիմնված է նոր իրողությունների վրա, ու թեև այդ համագործակցությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ, այդուհանդերձ, ԵՄ-ի համար «տարածությունը դեռևս մնում է: Խոսելով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ՝ փորձագետը նկատել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ ազդել են Հայաստանի վրա, որովհետև նվազել են դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1410 դիտում
09:28 26-06-2014
Հնարավոր է, որ Ղազախստանը վետո դնի Հայաստանի անդամակցության վրա. Ամանդա Փոլ․ 168 Ժամ
3402 դիտում
08:39 04-12-2014
Խնդիրը մոտ էր լուծմանը, սակայն Ռուսաստանը չթողեց. Փոլ Գոբլ. 168 ժամ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը