211652_close_icon
views-count1455 դիտում article-date 12:15 18-09-2014

Ամանդա Փոլ՝ «Ռուսաստանն իրեն ներկայացնում է որպես միակ խաղացող, ով կարող է ազդել Հայաստանի և Ադրբեջանի վրա». 168 ժամ

«168 ժամ»-ի թղթակիցը զրուցել է «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլի հետ, ով թերթին ասել է, որ Ղարաբաղը չպետք է ետին պլան մղվի այն պատճառով, որ բանակցություններում առաջընթաց չկա: Այն պետք է ավելի բարձր տեղ զբաղեցնի միջազգային օրակարգում, և ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն առաջընթացն ապահովելու համար, որովհետև եթե դա չարվի, մի գեղեցիկ օր պատերազմի սպառնալիքը և բախումները կբերեն շատ տգեղ հետևանքների։ Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Մինսկի խումբը կարող է փլուզվել, գուցե այն ընդլայնման անհրաժեշտություն ունի։ Վերլուծաբանը հիշեցրել է, որ Ուելսում ամերիկյան նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ընդգծեց Մինսկի խմբի կարևորությունը: Ըստ նրա՝ նախագահների միջև հանդիպումները ողջունելի են և պետք է դիտարկվեն որպես կարևոր պայման՝ երկու առաջնորդների միջև կապը պահպանելու և միգուցե հետագա լարվածությունը կանխելու իմաստով։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Ամանդա Փոլի կարծիքով, նրա դերակատարությունը պետք է հավասարակշռել, քանի որ Ռուսաստանն իրեն ներկայացնում է որպես միակ խաղացող, ով կարող է ազդել Հայաստանի և Ադրբեջանի վրա։

Նմանատիպ նյութեր