211652_close_icon
views-count2135 դիտում article-date 09:54 29-11-2014

Իրանը դիտարկում է Կասպից ծովից Ուրմիա լիճ ջուր տեղափոխելու տարբերակը

Իրանական Ջրային զարգացման և էներգետիկ ռեսուրսների ընկերությունը քննարկում է Ուրմիա լիճը Կասպից ծովի ջրով լցնելու հնարավորությունը, հաղորդում է Fars գործակալությունը: Ընկերության տնօրեն Մոհամմադ Ռեզայի խոսքով՝ ընկերությունը վերջին 3 ամիսներին հետազոտություններ է անցկացնում Նորվեգիայից, Ավստրիայից և Հյուսիսային Ամերիկայից ժամանած մասնագետների հետ, որոնց հետ 1 տարի ուսումնասիրություններ կանցկացնեն: Մոհամմադ Ռեզան նշել է, որ եթե Ուրմիան վերականգնելու ներկայիս մեթոդներն անարդյունավետ լինեն, առաջիկա 4 տարիներին լիճը վերջնականապես կճահճանա:

Նմանատիպ նյութեր