211652_close_icon
views-count1521 դիտում article-date 10:39 29-11-2014

Հայաստանում մի շարք մթերքների արտադրության ծավալները կտրուկ նվազել են. 168 ժամ

«168 ժամ »-ը գրում է, որ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանում շաքարավազի արտադրության ծավալները կտրուկ նվազել են: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2014 թ. հունվար-հոկտեմբերին արտադրվել է 45578 տոննա շաքարավազ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 62057 տոննայի դիմաց: Արտադրության ծավալները նվազել են 26.6%-ով: Բայց եթե շաքարավազի արտադրության կրճատումը կարող է փոխարինված լինել ներմուծմամբ, ապա նույնը չի կարելի ենթադրել մի շարք այլ սննդատեսակների արտադրության կրճատման դեպքում։ Կ աթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 7.5 տոկոսով՝ հասնելով 775.5 տոննայի, թթվասերինը՝ 3.5%-ով (2859.5 տոննա), հացի արտադրությունը նվազել է 1.4%-ով (242.7 հազար տոննա)։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր