Հայաստանում մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, նվազել են. ԱՎԾ
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները աճել են են 0.7%-ով՝ կազմելով 35 061.4 տոննա: Նույն ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 34 812.5 տոննա միս:
Ըստ ԱՎԾ-ի, միաժամանակ, մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, նվազել են 8.6 %-ով և կազմել 4 002.8 տոննա: Նույն աղբյուրի համաձայն,15.3%-ով նվազել են նաև մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 300.4 տոննա: