3138 դիտում
10:39 10-07-2020
Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 5.1 տոկոսով նվազել են: Նույն պատկերն է նաև խոզի և ոչխարի մսի դեպքում. այս տարվա հունվար-մայիսին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 4.8 տոկոսով, իսկ ոչխարինը՝ 4.7 տոկոսով:
Փոխարենը՝ ավելացել են թռչնամսի արտադրության ծավալները 11.5 տոկոսով:
Ստացվում է, որ կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում ոլորտը, հակառակը՝ մսամթերքի արտադրության ծավալները նվազում են: Միաժամանակ նշենք, որ անկում արձանագրվել է նաև երշիկեղենի արտադրության ոլորտում 10.1 տոկոսի չափով:
Միևնույն ժամանակ նկատենք, որ Հայաստանում ավելացել է գլխաքանակը: Եվ եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256: Սակայն, մյուս կողմից, պակասել են տավարի, խոզի և ոչխարի մսի արտադրության ծավալները»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1482 դիտում
10:23 20-04-2021
Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»
1067 դիտում
09:25 19-06-2020
Տավարի և խոզի մսի արտադրության ծավալները նվազել են «Ժողովուրդ»
3191 դիտում
10:27 29-05-2021
Խոզի մսի գինը բարձրացել է, արտադրության ծավալները՝ նվազել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»