211652_close_icon
views-count900 դիտում article-date 13:44 29-11-2014

Հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը

Նոյեմբերի 29-ին, ժամը 10.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Նոյեմբերի 29-ին, ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, Երևանի Խորենացի փողոցի 45 շենքի բնակարաններից մեկի բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին (քաղաքացին ցանկանում է, որ փրկարարները դուռը բացեն առանց փականը վնասելու). դուռը բացելու համար անհրաժեշտ է փկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր