Գիտնականները շների կյանքը երկարեցնելու միջոց են գտել
Ամերկացի գիտնականների նոր հետազոտությունը կօգնի երկարեցնել շների կյանքը: Նրանք պարզել են, որ օրգանների փոխպատվաստման ժամանակ օգտագործվող դեղամիջոցը դանդաղեցնում է շների ծերացման գործընթացը:
«Րապամիցին» դեղանյութը արդեն բարերար ազդեցություն է ունեցել մկների վրա: Իսկ շներից մեկի վրա արված փորձարկումը ցույց է տվել, որ ի տարբերություն մեկ այլ հասակակցի` կենդանին ավելի երիտասարդ տեսք ունի: Գիտնականների հաշվարկով` նա մի քանի տարի շատ կապրի:
Դեղամիջոցի օգտագործումը կկանխի նաեւ չորքոտանիների օրգանիզմում քաղցկեղի առաջացումը: