211652_close_icon
views-count1920 դիտում article-date 22:42 10-05-2015

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հակաբորբոքիչներին այլընտրանք են գտել

Ինչպես տեղեկացնում է «rg.ru»-ն, Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները փորձարկել են նոր տեխնոլոգիա, որն իմունային համակարգին թույլ է տալիս բացահայտել հիվանդակիր բակտերիաները` դրանց վրա այսպես կոչված` «ազդանշաններ» տեղադրելով: Փորձի արդյունքները հրապարակվել են ամերիկյան «Journal of Molecular Medicine» ամսագրում: Նշվում է, որ աշխատանքի համահեղինակներից մեկը քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Քերրի Մյուլիսն է: Հետազոտության էությունը կայանում է նրանում, որ գիտնականներին հաջողվել է օրգանիզմում ի հայտ եկած հակամարմիններին հատուկ սպիտակուցներ ուղարկել, որոնք բնորոշ են բակտերիաներին: Գիտնականների մտահղացումն այն է, որ իմունային համակարգի համար թվացյալ «մեկուսիչ» ստեղծեն, որը ավելի շատ հակամարմիններ կգործադրի բակտերիաները հայտնաբերելու համար, այսպիսով դառնալով հակաբորբոքրիչի այլընտրանք:

Նմանատիպ նյութեր