Ամերիկացի գիտնականները կոյուղիներում ոսկի են գտել
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ մեծ քաղաքների կոյուղիներում պարունակվում են ոչ միայն մարդկային կենսագործունեության մնացորդները, այլեւ թանկարժեք մետաղների նստվածքներ:
Արիզոնայի պետական համալսարանի մասնագետների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կեղտաջրերում ոսկի եւ արծաթ է պարունակվում: Նրանց խոսքով` մեգապոլիսների կեղտաջրերում մոտ 2,6 միլոն դոլարի ոսկի եւ արծաթ կա:
Գիտնականները փորձում են մշակել կեղտաջրերի վերամշակման այնպիսի համակարգ, որը թույլ կտա «զտել» թանկարժեք մետաղները, քանի որ ներկայիս մեխանիզմը ծախսատար է: