211652_close_icon
views-count1190 դիտում article-date 17:32 02-12-2014

Ննջասենյակից գողացել է 180.000 դրամ

Նոյեմբերի 30-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ռուբեն Դ.-ին, որը խոստովանել է, որ հոկտեմբերի վերջերին, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, բաց դռնից մուտք է գործել 1977 թ. ծնված Վովա Յ.-ի տուն և ննջասենյակից գողացել 180.000 դրամ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր