211652_close_icon
views-count1982 դիտում article-date 15:56 02-12-2014

Եվս մեկ լիազորություն խլեցին Վրաստանի նախագահից

Այսուհետ Վրաստանի նախագահի փոխարեն շինարարության թույլտվության հարցը կլուծի երկրի կառավարությունը: Համապատասխան ուղղումներն արվել են «Շինարարության և վայրի թույլտվության մասին» օրենքում: Հարցը այսօր կառավարության օրակարգում էր բարձրացրել Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարմանիան, հաղորդում է apsny.ge-ն: «Այսուհետ նախագահի փոխարեն կառավարությունն է որոշելու, թե ում կտրվի շինարարության թույլտվություն տալու իրավունքը: Դա միայն տեխնիկական փոփոխություն է»,-ասել է Նարմանիան լրագրողների հետ հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր