2172 դիտում
17:57 02-12-2014
Նոր տեղեկություններ մանկապարտեզում թունավորումների դեպքի առնչությամբ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Ինչպես տեղեկացրել էինք, 2014թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 19.17-ին, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոն ՀՀ ԱՆ «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ից ստացված ահազանգի առնչությամբ՝ իրականացվել էին անհրաժեշտ վերահսկողական միջոցառումներ: Ժամանակին Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները եղել էին մանկապատեզում, կատարել նմուշառում մանկապարտեզում առկա սննդամթերքից. կարագ, պանիր, ձու, հավի միս, տոմատի մածուկ, խտացրած կաթ, տավարի միս: Այս սննդատեսակները լաբորատոր փորձաքննության են ենթարկվել ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ում: Պարզվել է, որ կարագի, պանրի, ձվի, հավի և տավարի մսի անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, իսկ տոմատի մածուկի և խտացված կաթի լաբորատոր փորձաքննությունները ընթացքի մեջ են:
Ճշտվել է նաև, որ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանի, որ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի կողմից հանձնարարական է տրվել «Մուշ» ՍՊԸ-ում իրականացնել ստուգում:
ՍԱՊԾ-ի կողմից ուսումնասիրվել են մանկապարտեզ սննդամթերք մատակարարող ընկերությունները: Պարզվել է, որ մատակարարները Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ մատակարարծ նույն սննդից մատակարարել են նաև այլ մանկապարտեզներ («Հայկազունք» ՍՊԸ-ն՝ Երևան քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներ, «Հակ-Մակ» ՍՊԸ-ն՝ Դարակերտի, Նորաբացի, Փարաքարի, Թաիրովի, Նոր Հաճնի մանկապարտեզներ, «Հելթի-Ֆուդ» ՍՊԸ-ն՝ Նոր Գեղիի մանկապարտեզ): Սակայն, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզից բացի, վերոնշյալ մանկապարտեզներում թունավորման դեպք չի արձանագրվել: Տրվել են կասեցման կարգադրագրեր բոլոր ընկերություններին՝ մանկապարտեզներ սննդամթերք չմատակարարելու վերաբերյալ:
ՍԱՊԾ-ի կողմից լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն պարբերաբար:»
Նմանատիպ նյութեր
6977 դիտում
20:42 03-03-2018
Մայկոպի մանկապարտեզում զանգվածային թունավորումների արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 34 հոգի
1678 դիտում
22:00 05-12-2016
Քաղաքացիների թունավորումների հանգամանքները պարզվում են
3518 դիտում
14:15 20-07-2017
ԱՆ-ի խորհուրդները՝ ամռանը վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման վտանգի կանխման դեմ
Այս բաժնից
1648 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1030 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան