211652_close_icon
views-count1128 դիտում article-date 18:13 03-12-2014

Պետերբուրգում անհայտ կորել է Coca-Cola-ի տնօրենը

Coca-Cola ընկերության Սանկտ-Պետերբուրգի արտադրամասի տնօրենը օրեր առաջ անհայտ կորել է: Նա ցերեկն իր ավտոմեքենայով արտադրամասից ուղեւորվելիս է եղել տուն: Այլ տեղեկություններ չկան: 37-ամյա Դմիտրի Սոշնեւի անհետանալու փաստով նրա հարազատները դիմել են ոստիկանություն: Գործարարի հարազատներից մեկը հայտնել է, որ Դմիտրիի հեռախոսահամարն անհասանելի է եղել, իսկ ինչ-որ մեկը սոցիալական ցանց է մտել նրա գաղտնաբառով: Հայտնի է նաեւ, որ Դմիտրիի մոտ խոշոր չափի գումար է եղել: Ոստիկանությունը փնտրում է նրան: Սոշնեւը երկու աղջիկ ունի, որոնց մենակ էր դաստիարակում:

Նմանատիպ նյութեր