211652_close_icon
views-count65708 դիտում article-date 23:15 26-10-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ բենզին տեղափոխող բեռնատարը մտել է Հանրապետության հրապարակ ու այն կայանել արգելված վայրում․ ժամանել են Կենտրոնի ոստիկանապետն ու ՊԾ Երևանի գնդի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարարության ոստիկանության Պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի բենզատար ավտոմեքենան կայանել է Հանրապետության հրապարակի մեջտեղում, գորգի վրա, որի վրայով արգելվում է  անգամ ավտոմեքենաների տեղաշարժը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև փրկարարներ։

Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և ոստիկանների հետ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր