Թուրքիան Սիրիա ներթափանցող վարձկանների հիմնական միջանցքն է. ԱՄՆ Պետդեպ
Թուրքիան մինչև հիմա մնում է Սիրիա ներթափանցող ահաբեկիչների հիմնական տարածքը, չնայած վերջին ժամանակներյն ձեռնարկվող բոլոր միջոցառումներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության՝ Սիրիայում օտարերկրյա վարձկանների հարցերով ավագ խորհրդատու Ռոբերթ Բրադկեն, հաղորդում է Ria Novosti-ն:
Ըստ նրա՝ դրա համար մի քանի պատճառներ կան. Ամեն տարի Թուրքիա է այցելում շուրջ 37 մլն զբոսաշրջիկ, այն ունի Սիրիայի հետ 900 կմ-անոց սահման, իսկ Թուրքիայի տարածքում այսօր ապաստանել է կես միլիոնից ավելի փախստական և հենց փախստականների ճամբարներում կարող են պատրաստվել վարձկանները: