211652_close_icon
views-count1206 դիտում article-date 12:38 03-12-2014

Ջեյմս Ուորլիքը՝ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման մասին

Մենք քննարկել ենք նոյեմբերի 12-ին հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպը և բանակցություններում առաջընթացի կարևորությունը: Այս մասին ադրբեջանական Apa գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ես՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարևորում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում բոլոր կողմերի հետ քննարկումներ անցկացնելը»,-ասել է Ուորլիքը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր