211652_close_icon
views-count3036 դիտում article-date 19:57 18-01-2020

Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկկողմ զրույց է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ այսօր կայացած Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը մեծ կարեւորություն ուներ գնահատական տալու համար Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին: Նիստը պատմական որակելով՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հանձնառու ենք ջարդերի զոհերի եւ նրանց ժառանգների արդարացի հատուցման գործընթացում:     Աշոտ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը նման ձեւաչափով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կազմակերպելու համար, նշել է, որ նախորդ մեկ տարվա ընթացքում երկու խորհրդարանների միջեւ տարբեր ձեւաչափերով համագործակցության կայուն հիմքեր են ստեղծվել:     Հայաստանի խորհրդարանի խոսնակն անձնապես շնորհակալություն է հայտնել Աշոտ Ղուլյանին՝ համատեղ գործընկերային աշխատանքի համար եւ վստահություն հայտնել, որ փոխգործակցության այս որակը կպահպանվի նաեւ ԱՀ նոր գումարման Ազգային ժողովի հետ սպասվող ընտրություններից հետո, որոնք պիտի լինեն ազատ, թափանցիկ եւ մրցակցային:

Նմանատիպ նյութեր