211652_close_icon

«Նուբարաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալն ու դատապարտյալն այսօր կհանդիպեն դատարանում

views-count2650 դիտում article-date 12:50 03-12-2014
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ, կշարունակվի «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի հայցի քննությունն՝ ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի: Նշենք, որ Դավիթ Մուրադյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ Արտակ Հակոբյանից 14 հազար դոլար և 760 հազար դրամ կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով: Քաղաքացիական գործով այսօրվա դատական նիստում Արտակ Հակոբյանին հասցված բարոյական վնասի փոխհատուցման հարցն է քննվելու: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը չէր կայացել դատապարտյալ Արտակ Հակոբյանի վատառողջ լինելու և նիստին չներկայանալու պատճառով:

Նմանատիպ նյութեր