Քաթար օփեն. Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթանակներ են տարել
Քաթարում ընթացող օփեն մրցաշարում ավարտվել են 7-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում հայ գրոսմայստերներից հաղթանականեր են տարել Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Հովհաննես Գաբուզյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի:
Խաղացված 7 տուրերից հետո՝
Հակոբյան – 5
Մովսիսյան – 4,5
Դանիելյան – 4
Մելքումյան – 4
Գաբուզյան – 4
Հովհաննիսյան – 3.5
Սարգսյան – 3.5