Կադրային փոփոխություններ` «Արարատի» կազմում
«Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագրերը դարպասապահ Գոռ Մարտիրոսյանի, ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Քինքի և ամերիկացի հարձակվող Դերիլ Օդոմի հետ: Միևնույն ժամանակ, ակումբը չի երկարաձգել սերբ պաշտպան Զդրավկո Կովաչևիչի հետ ավարտված պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այս ֆուտբոլիստները համալրել էին մեր թիմի կազմը ընթացիկ մրցաշրջանից առաջ: