11-ամյա «իռլադնական Մեսսին» կտեղափոխվի «Լիվերպուլ»
«Լիվերպուլ»-ը պայմանագիր է կնքել 11-ամյա իռլանդացի Զակ Գիլսենանի հետ, հայտնում է Daily Star-ը:
Տաղանդավոր ֆուտբոլիստը 2 տարի մարզվել է «Բարսելոնա»-ի մանկապատանեկան դպրոցում: Ստուգողական խաղում 11-ամյա տղան 7 գոլ է խփել:
Գիլսենանը, ում արդեն կնքել են «իռլանդական Մեսսի» մականունը, գրավել է մի շարք եվրոպական գրանդ ակումբների ուշադրությունը, սակայն մերսիսայդցիներին հաջողվել է համոզել պատանի մարզիկի ծնողներին իրենց ակադեմիա տեղափոխել երեխային: