211652_close_icon
views-count3875 դիտում article-date 09:21 04-12-2014

Ծաղկեպսակներ՝ պետբյուջեի հաշվին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրոմ է, որ ՀՀ Արարատի մարզպետարանն այս տարվա նոյեմբերի 25-ին «Գ.Ս.» սգո սերվիս ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի հիման վրա ութ հատ ծաղկեպսակներ է ձեռք բերել, որոնց համար պետբյուջեի միջոցներից, այսինքն՝ հարկատուների գումարներից ծախսել է 120 հազար դրամ: Պայմանագրի համաձայն՝ ծաղկեպսակների գումարը նախատեսված է եղել մարել նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: Տեղեկացնենք, որ փաստաթուղթը կնքել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Մարգարյանը: Պայմանագրի բովանդակությունից պարզ չի դառնում, թե ծաղկեպսակները հատկապես ինչ նպատակով են ձեռք բերվել, և ինչու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և նրա ենթականերն իրենց միջոցների հաշվին չեն գնել դրանք: Փաստն արդեն իսկ խոսուն է: Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ մարզպետները կարող են սկսել իրենց հարազատների ծննդյան նվերները պետբյուջեի միջոցների հաշվին գնել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր